Իրակլի Կոբախիձե. Միխեիլ Սաակաշվիլիի կադրերի տարածման հարցով իրավական առումով ամեն ինչ ճիշտ էր
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի կադրերի տարածման հարցով իրավական առումով ամեն ինչ ճիշտ էր։
Կոբախիձեի խոսքով՝ հասարակությունը պահանջել է հրապարակել կադրերը։
«Նախ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից։ Ինչ վերաբերում է հասարակական-քաղաքական կողմին, հիշու՞մ եք, որ «Ազգային շարժման» և նրա հեռուստատեսությունների կողմից անընդհատ պահանջ կար՝ հրապարակայնացնել այս տեղեկատվությունը, այդ պահանջները հնչեցին տարբեր ձևերով, և ի վերջո, հասարակության հետ տեղեկատվության փոխանակման պատասխանատու գերատեսչությունները ստիպված եղան կիսվել այս տեղեկատվությամբ: Իհարկե, այս համատեքստը պետք է հաշվի առնել, հետևաբար, կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ օրինական է եղել»,- ասել է Կոբախիձեն։
Պետական տեսուչն ավարտել է Հատուկ քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության կողմից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների ձեռքբերման և բացահայտման օրինականության վերաբերյալ ուսումնասիրությունը։ Պետական տեսուչի որոշմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարարությանը և Հատուկ քրեակատարողական ծառայությանը վարչական պատասխանատվության են ենթարկվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման մի քանի դրվագների համար։