Իրակլի Կոբախիձե. Միջոցառումը նվիրված է ներկուսակցական ժողովրդավարությանը և անցկացվում է մի կազմակերպության կողմից, որը 13 տարի նույն նախագահն ունի, Բրեժնևից հետո ոչ ոք Վրաստանում ղեկավարման այսքան երկար փորձ չի ունեցել

Հետաքրքիր մանրամասն է, որ այս համաժողովը կամ միջոցառումը նվիրված է ներկուսակցական ժողովրդավարությանը և անցկացվում է մի կազմակերպության կողմից, որը 13 տարի նույն նախագահն ունի։ Բրեժնևից հետո ոչ ոք Վրաստանում ղեկավարման այսքան երկար փորձ չի ունեցել,- այս մասին ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեին հարց է տրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի քննարկմանը, որը վերաբերում էր Վրաստանում ներկուսակցական ժողովրդավարությանը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, զարմանալի է, երբ այս կազմակերպության ներկայացուցիչները խոսում են ներկուսակցական ժողովրդավարության մասին։

«Իհարկե, կան մարտահրավերներ։ Կան շատ արևմտյան երկրներ, որտեղ ներկուսակցական ժողովրդավարության աստիճանը շատ ավելի բարձր է՝ տարբեր պատճառներով։ Մարտահրավերներ կան, և ժամանակ կպահանջվի իսկական եվրոպական զարգացած երկրների չափանիշներին հասնելու համար: Դրա համար կա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառ, և ներկուսակցական ժողովրդավարությունը ժամանակի ընթացքում կբարելավվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։