Իրակլի Կոբախիձե. Միջազգային գործընկերների ցանկությունն է փոխել օրակարգը և նվազեցնել բևեռացվածության աստիճանը մեր երկրում
Իրակլի Կոբախիձե. Միջազգային գործընկերների ցանկությունն է փոխել օրակարգը և նվազեցնել բևեռացվածության աստիճանը մեր երկրում

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները Ստրասբուրգում շարունակում են հանդիպումները Եվրախորհրդարանի պատգամավորների հետ։

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ընթացիկ բոլոր թեմաները։

«Մենք խոսել ենք ներքաղաքականին առնչվող բոլոր թեմաների մասին, այդ թվում՝ Սաակաշվիլիի, նրա տեղափոխության, հացադուլի հարցի մասին։ Մենք խոսեցինք ներքաղաքական ընդհանրապես, դրա զարգացման հեռանկարների մասին, ինչպես ենք մենք տեսնում ներքին քաղաքականության զարգացումը, կիսվեցինք մեր տեղեկություններով։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր ընկերները՝ միջազգային գործընկերները, փոխեն օրակարգը և նվազեցնեն բևեռացվածության աստիճանը մեր երկրում, քաղաքական համակարգում, և կարևոր է համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն լրատվամիջոցների հետ զրույցում։