Իրակլի Կոբախիձե. Միակ նպատակը, հանուն որի որոշ մարդիկ ցանկանում են վերադարձնել կոլեկտիվ «Ազգային շարժումը» Վրաստանի իշխանություն, դա այն է, որ նրանք ցանկանում են այստեղ բացել երկրորդ ճակատ
Իրակլի Կոբախիձե. Միակ նպատակը, հանուն որի որոշ մարդիկ ցանկանում են վերադարձնել կոլեկտիվ «Ազգային շարժումը» Վրաստանի իշխանություն, դա այն է, որ նրանք ցանկանում են այստեղ բացել երկրորդ ճակատ

Միակ նպատակը, հանուն որի որոշ մարդիկ ցանկանում են վերադարձնել կոլեկտիվ «Ազգային շարժումը» Վրաստանի իշխանություն, դա այն է, որ նրանք ցանկանում են այստեղ բացել երկրորդ ճակատ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, եթե կոլեկտիվ «Ազգային շարժումը» գա իշխանության, մեկ շաբաթվա ընթացքում իրենք այս երկրում կբացեն երկրորդ ճակատը։

«Ես ձեզ երաշխավորում եմ, եթե կոլեկտիվ «Ազգային շարժումը» գա իշխանության, տեսականորեն ենթադրելով՝ մեկ շաբաթից դա նույնիսկ PR-ով չեն փաթեթավորի, այս երկրում երկրորդ ճակատ են բացելու։ Բարեբախտաբար, մենք չենք կարող արհեստականորեն խաղարկել այս սցենարը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։