Իրակլի Կոբախիձե. Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն, երեկ հանդիպումներից մեկում քննարկվել է Էլենե Խոշտարիայի թունավորման սցենարը, զգուշացնում ենք ծայրահեղականներին, հանցանքի ցանկացած փորձ խստիվ կպատժվի
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, փակուղում հայտնված արմատականները դեռ խոսում են արմատական քայլերի, այդ թվում՝ իրենց թիմակիցների սպանության մասին, ինչի մասին օրեր առաջ հայտնել էր Պետական անվտանգության ծառայությունը։
Նրա խոսքով, իրենց տրամադրված տեղեկատվության համաձայն, երեկ հանդիպումներից մեկում քննարկվել է Էլենե Խոշտարիայի թունավորման սցենարը։
«Ուզում ենք հատուկ ուշադրություն դարձնել մեզ տրամադրված տեղեկատվությանը, ըստ որի երեկ հանդիպումներից մեկում քննարկվել է Էլենե Խոշտարիայի թունավորման սցենարը։ Եվս մեկ անգամ բոլորին կոչ ենք անում զգույշ լինել, իսկ արմատականներին զգուշացնում ենք, որ ցանկացած հանցագործության փորձ կպատժվի խստորեն՝ օրենքով սահմանված կարգով», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, Էլենե Խոշտարիային թունավորման պլանի մասին հայտնել են գաղտնիության պայմանով։
«Մեր տեղեկություններով, որոնք մեզ տրամադրվել են չհրապարակվելու պայմանով, որոշակի հանդիպում է տեղի ունեցել՝ մոտ 10 հոգանոց հանդիպում, որտեղ այս հարցը լրջորեն քննարկվել է։ Մենք բոլորին խստորեն զգուշացնում ենք, որ հրաժարվեն նման ծրագրից, ցանկացած փորձի դեպքում նրանք կստանան ամենակոշտ պատասխանը, սա է մեր խոստումը նրանց։ Մյուս մանրամասները հնարավոր է հայտնի լինեն ավելի ուշ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։