Իրակլի Կոբախիձե. Մեծ հույս ունեմ, որ կորոնավիրուսի խնդիրը մինչև ամառ ամբողջովին կլուծվի, ընտրությունների օրը չպետք է կասկածի տակ դրվի
Իրակլի Կոբախիձե. Մեծ հույս ունեմ, որ կորոնավիրուսի խնդիրը մինչև ամառ ամբողջովին կլուծվի, ընտրությունների օրը չպետք է կասկածի տակ դրվի

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ, եթե ամռանը լիովին լուծված լինի կորոնավիրուսի հետ կապված խնդիրը, երկրում սովորաբար կընթանան նախընտրական քարոզարշավները:

Լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, թե ըստ սահմանադրության երբ կարելի է փոխել ընտրությունների օրը։ Կոբախիձեի խոսքով ամեն ինչ կախված է ինչպես գլոբալ միտումներից, այնպես էլ թե ինչպես կշարունակվի գործընթացը Վրաստանում:

«Մեծ հույս ունենք, որ խնդիրը լիովին կլուծվի: Ենթադրենք, եթե անհրաժեշտ է արտակարգ դրություն, ապա արտակարգ դրությունն ավարտվելուց անմիջապես 60 օր անց անցկացվում են ընտրությունները։ Այս ամենը սահմանված է սահմանադրությամբ: Կարծում ենք, որ գործը դրան չի հասնի: Որպես կանոն, կարծում եմ մեզ պետք չի գա գնալ նման ուղղով: Երևի աշխարհում և Վրաստանում կան ռեսուրսներ, որոնք մինչև ամառ հիմնովին կվերացնեն խնդիրը: Քանի որ հարցերը բարձրացվում են տեսական համատեքստում, մենք պարտավոր ենք պատասխանել, թե որն է սահմանադրական շրջանակը: Մենք մեծ հույսեր ունենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի մինչև ամառ և, որ ընտրությունների օրը չպետք է դրվի կասկածի տակ: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ես չեմ կարծում, որ որևէ խոչընդոտ կունենանք: Մենք հաշվարկել ենք սահմանադրական փոփոխությունների ամբողջական իրականացման ամենակարճ ժամկետը և այն կազմում է մեկ ամիս և ութ օր: Հետևաբար, նույնիսկ եթե արտակարգ դրություն հայտարարվի մի քանի շաբաթ, դա չի խանգարի համապատասխան սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Վերջնաժամկետը բավարար է», – ասել է Կոբախիձեն: