Իրակլի Կոբախիձե. Մեր խնդիրն է ընդդիմությանը պահել մոտավորապես 30 մանդատի սահմաններում, նրանք դրա համար «լավ շանսեր» ունեն, մենք ամեն ինչ անելու ենք ընտրություններում սահմանադրական մեծամասնությամբ հաղթելու համար

Մեր խնդիրն է ընդդիմությանը պահել մոտավորապես 30 մանդատի սահմաններում, նրանք դրա համար լավ շանսեր ունեն,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանքը» կանի ամեն ինչ՝ խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությամբ հաղթելու համար։

«Մեր խնդիրն է ստանալ սահմանադրական մեծամասնությունը, ինչը նշանակում է 113 մանդատ։ Ըստ այդմ, մեր խնդիրն է ընդդիմությանը պահել մոտավորապես 30 մանդատի շրջանակներում։ Կարծում եմ՝ նրանք դրա համար «լավ շանսեր» ունեն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։