Իրակլի Կոբախիձե. Մեր շտաբի տվյալների համաձայն՝ բոլոր մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Թբիլիսիում և խոշոր քաղաքներում 70 տոկոս արդյունք է գրանցում «Վրացական երազանք»-ը
Մեր շտաբի տվյալների համաձայն՝ բոլոր մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում, գրանցվել է 70 տոկոսից ավելի արդյունք «Վրացական երազանքի» օգտին։ Մենք բարձր ենք գնահատում ժողովրդի բարձր վստահությունը և ևս մեկ անգամ խոստանում ենք, որ կանենք ամեն ինչ՝ այդ վստահությունը արդարացնելու համար,- ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրողների բարձր ակտիվություն է նկատվում, որի համար նա շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին։
«ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրություններին արդեն մասնակցել է գրեթե 1 200 000 միլիոն ընտրող, ինչը սկզբունքորեն համապատասխանում է 2014 և 2017 թվականների մասնակցության ցուցանիշներին: «Վրացական երազանք»-ի ընտրական շտաբի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընտրողի, ով արդեն ներկայացել է ընտրատեղամասեր: Ես կրկին կոչ եմ անում ընտրողներին լինել ակտիվ : Յուրաքանչյուր ընտրողի ձայնը նպաստում է մեր երկրի և յուրաքանչյուր մունիցիպալիտետի խաղաղ և կայուն զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ ընտրություններն անցնում են խաղաղ միջավայրում, ընտրողները հնարավորություն ունեն իրենց ընտրությունը կատարելու ցանկացած տեսակի ճնշումից զերծ միջավայրում: Մեր ընտրական շտաբի տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք »-ը համոզիչ հաղթանակ է տանում ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքային խորհրդի ընտրություններում՝ բոլոր մունիցիպալիտետներում՝ առանց բացառության: Ավելին, մեր շտաբի տվյալների համաձայն՝ բոլոր մունիցիպալիտետներում, այդ թվում՝ Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում, գրանցվում է «Վրացական երազանք »-ի օգտին ավելի քան 70 տոկոս արդյունք: Մենք բարձր ենք գնահատում ժողովրդի այդքան բարձր վստահությունը և կրկին խոստանում ենք, որ կանենք ամեն ինչ՝ այդ վստահությունը արդարացնելու համար», – ասաց Կոբախիձեն: