Իրակլի Կոբախիձե. Մեր շահերից է բխում, որ երկրի ազգային շահերը, որոնք առնչվում են օկուպացված տարածքներին, հնարավորինս արտացոլվեն Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերում
Իրակլի Կոբախիձե. Մեր շահերից է բխում, որ երկրի ազգային շահերը, որոնք առնչվում են օկուպացված տարածքներին, հնարավորինս արտացոլվեն Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերում

Մեր շահերից է բխում, որ երկրի ազգային շահերը, որոնք առնչվում են օկուպացված տարածքներին, հնարավորինս արտացոլվեն Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերում,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հետ կապված հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, նիստին մասնակցելուց բացի, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների վրացի գործընկերների հետ։

«Նման ձևաչափերը շատ կարևոր են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու համար, և այս ձևաչափը հնարավորինս կօգտագործվի այդ նպատակով։ Մեր շահերից է բխում, որ մեր երկրի ազգային շահերը, որոնք առնչվում են օկուպացված տարածքներին ու այնտեղ տիրող իրավիճակին, հնարավորինս արտացոլվեն Եվրոպայի խորհրդի բոլոր փաստաթղթերում։ Իրավիճակը, բնականաբար, բարդ է տարածաշրջանում, և այս պահին հատկապես կարևոր է, որ մեր ազգային շահերը հնարավորինս առաջ քաշվեն մեր գործընկերների հետ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։