Իրակլի Կոբախիձե. Մեր նպատակն է մշակել նոր ուսումնական ծրագիր 11-րդ դասարանի համար՝ համապատասխան դասագրքերով, որը նախատեսված կլինի, այդ թվացում, ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար
Կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ եղել են, եղել են բազմաթիվ ձևաչափեր, սակայն մենք պատրաստ ենք տարբեր ձևաչափերով ընդլայնել քննարկումը բոլոր թեմաների շուրջ․ նույնիսկ արդեն իրականացված բարեփոխման մեջ հնարավոր է փոփոխություններ մտցվեն. այս մասին «Ղիա Էթերում» հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դպրոցների մեծ մասում 12-րդ դասարանը ձևական էր, քանի որ աշակերտներն իրականում դպրոց չէին հաճախում:
«Դպրոցների ճնշող մեծամասնությունում՝ 90%-ից շատ ավելիում, 12-րդ դասարանը ձևական էր, և իրականում աշակերտները չէին հաճախում դպրոց: Սա իրական իրավիճակն էր դպրոցների մեծ մասում: Ի վերջո, մենք որոշում կայացրինք 11-ամյա կրթության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ, այդ թվում, կային շատ ավելորդ առարկաներ, շատ ավելորդ դասագրքեր և այլն: Մենք գտանք, որ 11 դասարանում հնարավոր էր ամբողջությամբ տեղավորել ծրագիրը: Ինչ վերաբերում է 11-րդ դասարանին, որն իրենից պետք է ներկայացնի յուրօրինակ նախապատրաստական փուլ հետագա համալսարանական կյանքի համար, հենց նպատակն է մշակել նոր ուսումնական ծրագիր 11-րդ դասարանի համար՝ համապատասխան դասագրքերով, որոնք նախատեսված կլինեն հենց կրկնուցույցի (ռեպետիտորիումի) համար, այդ թվում՝ ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար: Մնացած բոլոր թեմաների շուրջ քննարկումը հնարավոր է, և մենք պատրաստ ենք նման քննարկման»,- նշել է վարչապետը: