Իրակլի Կոբախիձե. Մեր կարգախոսն է, ավելի շատ «Վանո» ընդդիմությանը
Որքան ավելի շատ «Վանո Մերաբիշվիլի» կլինի մաժորիտար թեկնածու, այնքան ավելի հեշտ կհաղթենք ընտրությունները,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն:
Նշված մեկնաբանությամբ Կոբախիձեն արձագանքել է տարածված տեղեկությանը, որ հնարավոր է, Վանո Մերաբիշվիլին Ախալցիխեում առաջադրվի մաժորիտար թեկնածու:
«Մեր կարգախոսը գիտեք, ավելի շատ «Վանո» ընդդիմությանը: Որքան ավելի շատ «Վանո Մերաբիշվիլի» կլինի մաժորիտար թեկնածու, այնքան ավելի հեշտ կհաղթենք ընտրությունները»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: