Իրակլի Կոբախիձե. Մեր գլխավոր ցանկությունն ու երազանքը Վրաստանը միավորելն է
Իրակլի Կոբախիձե. Մեր գլխավոր ցանկությունն ու երազանքը Վրաստանը միավորելն է

Մեր գլխավոր ցանկությունն ու երազանքը, իհարկե, Վրաստանի միավորումն է, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, կառավարության պարտականությունն է ապահովել, որ բոլորը միասին ապրեն միասնական և ուժեղ Վրաստանում։

«Մեր գլխավոր ցանկությունը, երազանքը, իհարկե, Վրաստանի միավորումն է։ Մեր առաջնային ցանկությունն է, որ բոլորն ունենան բարեկեցության այն մակարդակը, որին արժանի է մեր յուրաքանչյուր քաղաքացի, և դա ապահովելը մեր պարտականությունն է։ Եկեք այնպես անենք, որ մենք բոլորս միասին ապրենք միասնական, ուժեղ Վրաստանում»,- ասել է վարչապետը։