Իրակլի Կոբախիձե. Մեր եվրոպացի գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն, հաջորդ տարվա դեկտեմբերին նախատեսվում է Վրաստանի համար բանակցություններ սկսելու հարցը քննարկել Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի մակարդակով

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ դեկտեմբերին նախատեսվում է քննարկել Վրաստանի համար ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը։

Կոբախիձեի խոսքով, առաջարկությունների կատարման ուղղությամբ աշխատանքներ են սկսվել, և նա հույս ունի, որ բանակցությունները կբացվեն մեկ տարուց։
«Ուկրաինան ու Մոլդովան թեկնածուի կարգավիճակ ստացան անցյալ տարվա հունիսին, իսկ բանակցությունները բացվեցին մեկուկես տարուց։ Մեր դեպքում կարծում ենք, որ բանակցություններն ավելի շուտ կբացվեն։ Ինչ տեղեկատվություն ունենք ուղղակիորեն մեր եվրոպացի գործընկերներից, դեկտեմբերին նախատեսվում է այս հարցը քննարկել Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի մակարդակով։ Այսինքն՝ կարգավիճակի շնորհումից մեկ տարի անց խոսքը հաջորդ տարվա դեկտեմբերի մասին է։ Դա պետք է որոշվի մեկ տարվա ընթացքում։ Աշխատանքները սկսվել են, և մենք հույս ունենք, որ բանակցությունները կբացվեն մեկ տարուց»,- ասել է Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման ժամանակ։