Իրակլի Կոբախիձե. Մեր ձեռնարկած բոլոր քայլերը ոչ միայն ճիշտ էին, այլեւ այլընտրանք չունեին, սա մեզ թույլ տվեց երկրում խաղաղություն պահպանել
Իրակլի Կոբախիձե. Մեր ձեռնարկած բոլոր քայլերը ոչ միայն ճիշտ էին, այլեւ այլընտրանք չունեին, սա մեզ թույլ տվեց երկրում խաղաղություն պահպանել

Մեր կատարած բոլոր քայլերը ոչ միայն ճիշտ էին, այլև այլընտրանք չունեին։ Սա մեզ հնարավորություն տվեց պահպանել խաղաղություն և հանգստություն մեր երկրում,- «Իմեդիս կվիրա»-ի հետ զրույցում ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցի շուրջ խոսելիս։

Կոբախիձեի խոսքով, չնայած քաոս մտցնելու և խաղաղությունը խախտելու բազմաթիվ փորձերին, ի վերջո, հնարավոր է եղել պաշտպանել Վրաստանի ազգային շահերը մինչև վերջ։

«Ես կասեի, որ թիմը հասավ իր կոչման բարձունքին։ Կարծում եմ, որ մեր կատարած բացարձակապես բոլոր քայլերը ոչ միայն ճիշտ էին, այլեւ այլընտրանք չունեին։ Սա մեզ թույլ տվեց պահպանել խաղաղությունն ու անդորրը մեր երկրում։ Չնայած այն հանգամանքին, որ անկարգություններ մտցնելու և խաղաղությունը խախտելու բազմաթիվ փորձեր են եղել, ի վերջո մեզ հաջողվել է մինչև վերջ պաշտպանել մեր երկրի ազգային շահերը»,- ասել է Կոբախիձեն։

Իր իսկ պարզաբանմամբ՝ չնայած մշտական ​​քաղաքական մարտերին, ամեն ինչ արվում է, որպեսզի երկիրը տնտեսապես առաջ գնա, և դրա արդյունքում Վրաստանում 2021-2022 թվականներին երկնիշ տնտեսական աճ է գրանցվել։