Իրակլի Կոբախիձե. Մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ անկախություն և տարածքային ամբողջականության վերականգնում, Слава Україні
Իրակլի Կոբախիձե. Մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ անկախություն և տարածքային ամբողջականության վերականգնում, Слава Україні

Ուղիղ մեկ տարի առաջ Ուկրաինային մի մեծ ողբերգություն պատահեց, որին ուկրաինացի ժողովուրդը արժանի չէր,- այս մասին սոցցանցում գրում է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Պատերազմի արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ և խաղաղ բնակիչներ, այդ թվում, հատկապես ցավալի է, ավելի քան 450 երեխա։ 16 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական ​​և տեղահանված։ Պատերազմը ոչնչացրեց Ուկրաինայի տնտեսությունն ու ենթակառուցվածքները։

Պատերազմի սկսվելուց առաջ մենք ասում էինք, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս պատերազմը կանխելու և ամենամեծ ողբերգությունից խուսափելու համար։ Սակայն, ցավոք, ռուսական ռազմական ագրեսիան այնուամենայնիվ տեղի ունեցավ։

Ուկրաինացի զինվորներն ու կամավորները հերոսաբար պայքարում են իրենց երկրի անկախության և տարածքային ամբողջականության համար։ Խոնարհվում եմ նրանց հերոսության ու նվիրումի առաջ։ Մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ անկախություն և տարածքային ամբողջականության վերականգնում։ Слава Україні»,- գրում է Իրակլի Կոբախիձեն։