Իրակլի Կոբախիձե. Մենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը չենք բարձրացնի մինչև 2028 թվականի վերջը, հրաժարվում ենք Եվրամիության դրամաշնորհից, շարունակելու ենք շարժվել դեպի Եվրամիություն, բայց ոչ մեկին թույլ չենք տա անընդհատ շանտաժի ենթարկել մեզ
Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը։ Նաև մինչև 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք Եվրամիության ցանկացած բյուջետային դրամաշնորհից։ 2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսական տեսակետից պատշաճ կերպով կպատրաստվի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու դուռը բացելու համար,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Վրացական երազանի» գրասենյակում կայացած բրիֆինգում։
Վրաստանի պատմության և մեր մեծ նախնիների հանդեպ մեր պարտականությունն է Վրաստանը դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Ըստ այդմ, մեր պետական խնդիրն է 2030 թվականին Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ, ինչի համար մենք ջանք չենք խնայի։
Պետք է ընդգծել, որ Վրաստան-Եվրամիություն հարաբերություններն իրենց բովանդակությամբ երկկողմանի են և կարող են լինել միայն երկկողմանի։ Մենք հպարտ և իրեն հարգող ժողովուրդ ենք՝ երկար պատմություն ունեցող։ Ուստի, մեզ համար կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրվելը որպես ողորմություն, որը պետք է տա մեզ Եվրամիությունը։ Ավելին, մենք կարծում ենք, որ Վրաստանն իր հարուստ մշակույթով և ներուժով կարող է հարստացնել Եվրոպական միությունը նույնքան, որքան Եվրամիությունը կարող է հարստացնել Վրաստանը։
Մեր երկրի չարագործները Եվրախորհրդարանը վերածել են Վրաստանի դեմ շանտաժի մերկ գործիքի, ինչը Եվրամիության ամենամեծ ամոթն է։ Անցած 3 տարիների ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է ստերով ու վիրավորանքներով լի 5 բանաձեւ, որոնք չեն կիսել ոչ միայն վրաց հասարակությունը, այլեւ Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը։
Նաև մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու չինովնիկներն օգտագործում են հատկացված դրամաշնորհներն ու վարկերը Վրաստանի դեմ շանտաժի համար։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին ծրագրում 2021 թվականի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ չեղարկել 75 միլիոն եվրոյի վարկը Վրաստանին՝ ընտրությունների վրա ոչ լեգիտիմ ազդեցություն ունենալու համար։ Նման քայլ արվել է նաև 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ վրաց ժողովրդի ընտրության վրա։ Փողը շանտաժի համար օգտագործելը նույնպես վիրավորական պրակտիկա է, որը երբեք ընդունելի չի դառնա իրեն հարգող վրացի ժողովրդի համար։
Տեխնիկական տեսակետից բանակցությունների բացումից մինչև Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկուկես-երկու տարի, իսկ մինչև 2030 թվականը ոչ ոք չի ծրագրել Եվրամիության ընդլայնումը դեպի արևելք։ Սա ցույց է տալիս, թե որքան արհեստական և, հետևաբար, ծայրահեղ վիրավորական է շանտաժը, որը որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և չինովնիկներ իրականացնում են Վրաստանի պետության դեմ՝ բանակցություններ սկսելու թեմայով։
Մենք միայն արժանապատվորեն առաջ ենք գնալու դեպի Եվրամիություն. Սա վրաց հասարակության՝ 1 միլիոն 120 հազար ընտրողների պատվերն է, ովքեր իրենց հաստատակամ վստահությունն են հայտնել «Վրացական երազանքին» և «Վրացական երազանքի» ընթացքին։
Եզրափակելով՝ ցանկանում ենք համարձակորեն ևս մեկ անգամ նշել, որ մինչև 2030 թվականը Վրաստանն ավելի պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը, քան բոլոր թեկնածու երկրները։ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ և բարգավաճմամբ. Սա մեր խոստումն է վրաց ժողովրդին, որը մենք անպայման կկատարենք»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։