Իրակլի Կոբախիձե. Մենք խորհրդակցություններ ենք ունեցել կուսակցությունից դուրս եկածների հետ և սկզբունքային հարցերի շուրջ կկայացվեն միասնական որոշումներ
Իրակլի Կոբախիձե. Մենք խորհրդակցություններ ենք ունեցել կուսակցությունից դուրս եկածների հետ և սկզբունքային հարցերի շուրջ կկայացվեն միասնական որոշումներ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իրենք խորհրդակցություններ են ունեցել կուսակցությունը լքած պատգամավորների հետ, որի համաձայն՝ իրենք սկզբունքորեն աջակցելու են ընդհանուր որոշումներին։

Այս առնչությամբ Կոբախիձեն պատասխանել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի հարցին՝ «Վրացական երազանքն» ունի 75 ձայն, օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ է 76 ձայն, կաջակցե՞ն արդյոք «Երազանքից» դուրս եկած մարդիկ 12 հանձնարարականների իրականացմանը։

Կոբախիձեի խոսքով՝ կուսակցությունը լքածները մնում են խորհրդարանական մեծամասնությունում, իսկ դա նշանակում է, որ սկզբունքային հարցերի շուրջ միասնական որոշումներ կկայացվեն։

«Մենք խորհրդակցել ենք նրանց հետ, այդ թվում՝ այս թեմայով, որը շատ սկզբունքային է։ Մենք լսել ենք նրանց միասնական դիրքորոշումը, որ իրենք սկզբունքորեն աջակցելու են ընդհանուր որոշումներին։ Դրանցից խոսքը վերաբերում է 12 առաջարկությունների շուրջ կայացվելիք որոշումներին, խորհրդարանի ընդունվելիք որոշումներին։ Սա մեզ համար կարևոր է։ Մենք այս առնչությամբ խորհրդակցություններ ենք ունեցել։ Միասին մենք մնում ենք խորհրդարանական մեծամասնությունում, իսկ դա նշանակում է, որ սկզբունքային հարցերի շուրջ միասնական որոշումներ կընդունվեն այս շարժման պատգամավորների ներկայացուցիչների կողմից»,- ասել է Կոբախիձեն։