Իրակլի Կոբախիձե. Մենք ունենք հստակ քաղաքականություն.չենք ճանաչում դե ֆակտո իշխանությունը, դե ֆակտո ընտրություններ և դե ֆակտո հանրաքվեն

19:16, 14.05.2022

«Մենք ունենք հստակ քաղաքականություն. չենք ճանաչում դե ֆակտո իշխանությունը, դե ֆակտո ընտրությունները , ոչ էլ դե ֆակտո հանրաքվեն»,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն արձագանքել է, օկուպացված Ցխինվալի շրջանի միացմանը Ռուսաստանին այսպես կոչված հանրաքվե նշանակելու հարցը:

«Ինչ վերաբերում է նման նախաձեռնություններին, ապա մենք ունենք հստակ քաղաքականություն և չենք ճանաչում ոչ դե ֆակտո իշխանությունը, ոչ դե ֆակտո ընտրությունները, ոչ էլ դե ֆակտո հանրաքվեն։ Մեր դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է ու շատ հստակ։ Ուստի՝ բնական է ճիշտ նույն գծով գնալ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

«Վրացական երազանք»-ի նախագահը խոսեց նաև Ցխինվալի շրջանի նկատմամբ նախկին իշխանությունների քաղաքականության մասին՝ նշելով, որ հանրաքվեն և փշալարերը հենց «Ազգային շարժման» թողած քաղաքականության ժառանգությունն են։

«Հիշեցնեմ, օրինակ, Ցխինվալի տարածաշրջանում 2004-2005թթ. բնակավայրի 2/3-ը վերահսկվում էր Վրաստանի կառավարության կողմից։ Նախորդ իշխանությունների գործողություններն այն ժամանակ սկսվեցին, երբ Գամսախուրդիայի իշխանության օրոք վերացված սեփական օրենքով վերականգնեցին Հարավային Օսիայի ինքնավար շրջանի սահմանները։ Նրանք դա արել են 15 տարի առաջ։ Դրանից հետո անցկացվեցին նոր դե ֆակտո անջատողական ընտրություններ, Վրաստանի կառավարությունը Ցխինվալիի շրջանում անցկացրեց անջատողական ընտրություններ և ստեղծեց այլընտրանքային անջատողական կառավարություն, որը պսակվեց վերջին 20 տոկոսով, ինչը նրանց գործունեության արդյունքն է։ Եվ դուք կարող եք վերանայել մեր աշխատանքի արդյունքները, ինչ էլ որ լինի: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ինչ վերաբերում է փշալարերին և այլն, ապա ուզում եմ հիշեցնել, որ դա հենց նրանց թողած քաղաքականության ժառանգությունն է և դա իհարկե իննամյա կառավարման արդյունք է»- ասել է Իրակլի Կոբախիձեն:

Այսպես կոչված օկուպացված Ցխինվալի շրջանի գործող նախագահ Անատոլի Բիբիլովը՝ Վրաստանի օկուպացված շրջանը Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն նշանակված է հուլիսի 17-ին։

Օրեր առաջ Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի շրջանում այսպես կոչված նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Ալան Գագլոևը, ում այսպես կոչված Երդմնակալությունը նախատեսված է մայիսի 21-ից հետո։ Ավելի վաղ Գագլոևն ասել էր. Հենց ժամանակը գա, Հարավային Օսիան պատրաստ կլինի հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ»:

Նմանատիպ