Իրակլի Կոբախիձե. Մենք տեղեկություններ ունենք, որ Սաակաշվիլին այսօր կրկին պատրաստվում է վատանալ
Իրակլի Կոբախիձե. Մենք տեղեկություններ ունենք, որ Սաակաշվիլին այսօր կրկին պատրաստվում է վատանալ

Մենք տեղեկություններ ունենք, որ Սաակաշվիլին այսօր կրկին պատրաստվում է վատանալ,- լրագրողներին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նա ասել է, որ Սաակաշվիլին ինչ սիմուլյացիա էլ անի այսօր, այն հաջողությամբ չի պսակվի։

«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին և նրա կեղծ հացադուլին: Նման տեղեկություն ունենք, որ այսօր՝ քվեարկության օրը, պատրաստվում է վատանալ։ Ասել է թե՝ սիմուլյացիա է անելու, կողմնակիցների մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնելու համար, սակայն սա նույնպես դատապարտված է ձախողման։ Սաակաշվիլին ինչ սիմուլյացիա էլ այսօր իրականացնի, այն չի ստացվի։ Հացադուլ անելու համար պատասխանատու է հացադուլ անողը, որը ծանր, ամոթալի հանցագործ է, որի պատվերով մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, բիզնեսից զրկում և այլն։ Նա խայտառակ մարդ է։ Նրա իրավունքն է, լինել խայտառակ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։