Իրակլի Կոբախիձե. Մենք շատ հստակ հայտնեցինք ուղերձը՝ ուղղված ամերիկյան կողմին, հարաբերությունները չպետք է այսպես շարունակվեն, այլապես ստիպված կլինենք վերանայել առկա ստատուս քվոն
Իրակլի Կոբախիձե. Մենք շատ հստակ հայտնեցինք ուղերձը՝ ուղղված ամերիկյան կողմին, հարաբերությունները չպետք է այսպես շարունակվեն, այլապես ստիպված կլինենք վերանայել առկա ստատուս քվոն

Մենք շատ հստակ հայտնեցինք ուղերձը՝ ուղղված ամերիկյան կողմին, որը նաև հրապարակվեց, մենք ասացինք, որ հարաբերությունները չպետք է այսպես շարունակվեն, այլապես ստիպված կլինենք վերանայել առկա ստատուս քվոն,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Կոբախիձեն, ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից։

«Մենք ունենք կապի միջոց, հանդիպում է տեղի ունեցել Թբիլիսիում, այդ թվում մի քանի օր առաջ հանդիպել ենք դեսպանի հետ։ Մենք հաղորդակցության հետ կապված խնդիրներ չունենք, մենք շատ հստակ փոխանցել ենք ուղերձը ամերիկյան կողմին և այս ուղերձը նաև հրապարակվել է։ Մենք ասացինք, որ հարաբերություններն այսպես չպետք է շարունակվեն, այլապես ստիպված կլինենք վերանայել առկա ստատուս քվոն, դա մեր հստակ դիրքորոշումն է։ Ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։