Իրակլի Կոբախիձե. Մենք ռազմավարական համբերության քաղաքականություն ենք վարում և կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է մեր հիմնական ազգային խնդիրը կատարելու համար
Իրակլի Կոբախիձե. Մենք ռազմավարական համբերության քաղաքականություն ենք վարում և կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է մեր հիմնական ազգային խնդիրը կատարելու համար

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին և գլոբալ տնտեսական նախագծերին, ապա կա աշխարհաքաղաքական նոր իրողություն, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն է տալիս օգտագործել նոր ներուժը տնտեսական տեսանկյունից»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելոիս:

Կառավարության ղեկավարը խոսել է նաև գլոբալ և տարածաշրջանային իրադարձությունների դերի մասին՝ տարածքային ամբողջականության վերականգնման առումով։

«Մենք ռազմավարական համբերատարության քաղաքականություն ենք վարում ևկարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է մեր գլխավոր ազգային խնդիրը կատարելու համար։ Իհարկե, շատ բան կախված է տարածաշրջանի գործընթացներից, գլոբալ գործընթացներից։ Մենք մեծ հույս ունենք, որ առկա միտումները կօգնեն իրականացնել մեր ազգային կարևորագույն խնդիրներից մեկը»,- ​​ասել է վարչապետը։