Իրակլի Կոբախիձե. Մենք պետք է հոգ տանենք, որ պատերազմ չսկսվի և չտուժի մեր բարեկամ ուկրաինացի ժողովուրդը, և պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին, և մեր յուրաքանչյուր քայլ թելադրված կլինի այս սկզբունքով
Իրակլի Կոբախիձե. Մենք պետք է հոգ տանենք, որ պատերազմ չսկսվի և չտուժի մեր բարեկամ ուկրաինացի ժողովուրդը, և պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին, և մեր յուրաքանչյուր քայլ թելադրված կլինի այս սկզբունքով

Մենք պետք է հոգ տանենք, որ պատերազմ չսկսվի և չտուժի մեր բարեկամ ուկրաինացի ժողովուրդը: Միևնույն ժամանակ, մենք պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին, և մեր յուրաքանչյուր քայլ թելադրված կլինի այս սկզբունքով, – ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանը հետևում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին։

«Մենք ունենք մեր օրակարգը, ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մենք պետք է հետևենք զարգացումներին և համապատասխանաբար կայացնենք յուրաքանչյուր հետագա որոշում։

Մենք ևս մեկ անգամ մեր համերաշխությունն ենք հայտնում ուկրաինացի ժողովրդին: Ցանկացած պատերազմ, որը կարող է տեղի ունենալ Ուկրաինայի տարածքում, ամենադժվարն է լինելու, առաջին հերթին, ուկրաինացի ժողովրդի համար։ Առաջին հերթին մենք պետք է հոգ տանենք, որ պատերազմ չսկսվի և չտուժի մեր բարեկամ ուկրաինացի ժողովուրդը։ Միաժամանակ մենք պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին, և մեր յուրաքանչյուր քայլ թելադրված է լինելու այս սկզբունքով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։