Իրակլի Կոբախիձե. Մենք պատժամիջոցներ չենք կիրառում, բայց թույլ չենք տալիս նաև շրջանցել պատժամիջոցները
Պատժամիջոցների հարցում մենք որոշակի քաղաքականություն ունենք, պատժամիջոցներ չենք կիրառում, բայց թույլ չենք տալիս նաև շրջանցել պատժամիջոցները,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, իշխանությունը հավատարիմ է այն քաղաքականությանը, որը հայտարարել է սկզբից մինչև վերջ:
«Մենք որոշակի քաղաքականություն ունենք պատժամիջոցների հետ կապված։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառում, բայց թույլ չենք տալիս, որ դրանք էլ շրջանցվեն։ Ցանկացած գործարք կատարվում է այս քաղաքականության շրջանակներում։ Եթե կա շեղում, ապա ցանկացած սուբյեկտ պետք է ապացույցներ ներկայացնի, իսկ եթե շեղում չկա, ապա պահանջները հիմք չեն ունենա: Մենք հետևում ենք այն քաղաքականությանը, որը հայտարարել ենք սկզբից մինչև վերջ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։