Իրակլի Կոբախիձե. Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քննարկման, սակայն, եթե Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական դիրքորոշում ունենա, այս գործընթացը կբարդանա
Իրակլի Կոբախիձե. Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քննարկման, սակայն, եթե Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական դիրքորոշում ունենա, այս գործընթացը կբարդանա

Մեր կողմից փոփոխություններ չեն կարող ծրագրվել, քանի որ վաղը այս օրենքը երրորդ ընթերցմամբ կընդունվի, իսկ երրորդ ընթերցմամբ էական փոփոխություններ չեն արվելու, սակայն մենք ասել ենք, որ բաց ենք վետոյի շրջանակներում քննարկումների համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վարչապետի խոսքով՝ իշխող թիմը պատրաստ է քննարկումների։

«Ճիշտ է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ կառուցողական հայտարարություն է արել, բայց ես կցանկանայի նրան հորդորել գործել այնպես, ինչպես նախկինում էր։ Ինքը երբեք չի գրել իր սեփական վետոյի օրինագծերը, դրանք գրել են «Էնջեո»-երը կամ դրսից։ Ուստի հնարավոր է, որ այս գործիքը կիրառվի նույնիսկ հիմա, եւ եթե Սալոմե Զուրաբիշվիլին հնարավորություն չտա ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ միջազգային գործընկերներին, դա կլինի նրա պատասխանատվությունը։ Երկու շաբաթ կա՝ մայիսի 14-ից մինչև մայիսի 28-ը, և այս ընթացքում կարելի է համաձայնեցնել դիրքորոշումները, իսկ հետո այդ դիրքորոշումները կարող են արտացոլվել վետոյի օրինագծում։ Սակայն, եթե Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական դիրքորոշում ունենա, ապա այս գործընթացը կբարդանա։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քննարկման»,- ասել է Կոբախիձեն։