Իրակլի Կոբախիձե. Մենք լսեցինք Բորելին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, և խորհրդակցությունների հիման վրա որոշում կայացրինք շարունակել աշխատանքը ապաօլիխարիզացման գործողությունների ծրագրի վրա
Իրակլի Կոբախիձե. Մենք լսեցինք Բորելին, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, և խորհրդակցությունների հիման վրա որոշում կայացրինք շարունակել աշխատանքը ապաօլիխարիզացման գործողությունների ծրագրի վրա

Մենք լսեցինք Բորելին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում՝ պարոն Քոփմանին, ով պատասխանատու է Եվրահանձնաժողովում համապատասխան գերատեսչության համար, և հենց այս խորհրդակցությունների հիման վրա էլ համապատասխան որոշում կայացրինք շարունակել աշխատանքը։ Գործողությունների ծրագիրը՝ հիմնված Եվրահանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցությունների վրա»,- այս մասին ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, ապաօլիգարխացման գործողությունների ծրագրի նախագիծը նախ կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, իսկ եզրակացությունից հետո կառավարությունը կշարունակի աշխատանքը։

«Երկրորդ մասով խորհուրդ էր տրվում, որ անձնավորված մոտեցմամբ չընդունենք ապաօլիգարխացման մասին օրենք։ Խնդրեցինք նաև կոչ անել Եվրահանձնաժողովին՝ հրաժարվել անձնավորված մոտեցումից, քանի որ 12 առաջնահերթություններում պարունակվող արձանագրությունն ինքնին ենթադրում է անձնավորված մոտեցում։ Այսպիսի անձնավորված մոտեցմամբ է, որ չարաշահվել է ինչպես երկրի ներսում գտնվող ընդդիմության, այնպես էլ կոնկրետ Եվրախորհրդարանի պատգամավորների և այլ արտասահմանյան քաղաքական գործիչների կողմից, որոնք կապված են երկրի արմատական ​​ընդդիմության հետ: Լավ կլիներ, որ Եվրահանձնաժողովն ինքը հրաժարվեր այս անձնավորված մոտեցումից»,- ասել է Կոբախիձեն։