Իրակլի Կոբախիձե. Մենք կընդունենք ցանկացած արդյունք, բայց կընդունենք այն, ինչ կհրապարակի ԿԸՀ-ն, դա կլինի «Վրացական երազանքի» մոտավորապես 60 տոկոս աջակցությունը և ընդդիմության ամենածանր պարտությունը
Մենք ընդունում ենք ցանկացած արդյունք, բայց ընդունում ենք այն, ինչ կհրապարակի ԿԸՀ-ն, դա կլինի «Վրացական երազանքի» մոտավորապես 60 տոկոս աջակցությունը և ընդդիմության ամենածանր պարտությունը,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է Կոբախիձեն, ընդդիմությունը պետք է ընդունի և ճանաչի ԿԸՀ-ի արդյունքները։
«Ընդդիմությանը ևս մեկ անգամ կոչ եմ անում հաշտվել և ճանաչել ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների արդյունքները և չկրկնել այն, ինչ անում էին 2021, 2022, 2018 թվականներին և այլն։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ճանաչել այն արդյունքները, որոնք կհրապարակվեն ԿԸՀ-ի կողմից։ Ինչ վերաբերում է «Վրացական երազանքին», ապա կոչ ենք անում բոլորին ճանաչել ԿԸՀ-ի արդյունքները, հետեւաբար, մենք առաջինը կլինենք, որ կհետեւենք ԿԸՀ-ին։ Մենք կճանաչենք ժողովրդի կամքը, ըստ որի «Վրացական երազանքը» կունենա 60 տոկոս: Մենք կընդունենք ցանկացած արդյունք, բայց կընդունենք այն, ինչ կհրապարակի ԿԸՀ-ն, դա կլինի մոտավորապես 60 տոկոս «Վրացական երազանքի» աջակցությունը և ընդդիմության ամենածանր պարտությունը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։