Իրակլի Կոբախիձե - Մենք հույս ունենք, որ ամերիկյան և եվրոպական բյուրոկրատիան վերջապես կհաղթահարի «Դիփ Սթեյթ»-ի ազդեցությունը
Մտահոգիչ է «Դիփ Սթեյթ»-ի համաշխարհային ազդեցությունը։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են այդ մարդիկ նման իրավիճակի հասցրել եվրոպական բյուրոկրատիան, – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «ամերիկյան և եվրոպական բյուրոկրատիան վերջապես կհաղթահարի Դիփ Սթեյթ-ի ազդեցությունը»:
«Մտահոգիչ է «Դիփ Սթեյթ»-ի ազդեցությունը համաշխարհային մասշտաբով։ Դուք կարող եք տեսնել, թե այս մարդիկ ինչ վիճակում են բերել եվրոպական բյուրոկրատիան: Եվրոպայում շատ լուրջ միտումներ են նկատվում։ Նույնը տեղի է ունեցել ԱՄՆ-ում նախորդ չորս տարիների ընթացքում։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները վերջապես կհաղթահարի «Դիփ Սթեյթ»-ի ազդեցությունը։ Մենք հույս ունենք, որ եվրոպացի բյուրոկրատը կկարողանա հաղթահարել այդ ազդեցությունը, սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է վարչապետը ։