Իրակլի Կոբախիձե. Մենք հստակ հաղթում ենք ընտրությունները 18 մունիցիպալիտետներում, բայց երկուսում «Ազգային շարժման» թեկնածուները մոտ են 50 տոկոսի շեմին, չարիքի հաղթանակը կանխելու համար անհրաժեշտ է առավելագույն ակտիվություն

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ հաշվի առնելով, որ երկու մունիցիպալիտետներում «Միացյալ ազգային շարժման» թեկնածուները մոտ են 50 տոկոսի շեմին, չարիքը հաղթելու տեսական և գործնական շանսեր ունի։

Կոբախիձեի խոսքերով, այս տվյալները հիմնված են կուսակցության ակտիվի տրամադրած տեղեկատվության վրա, և ակտիվը չի անցնում ներկայացված տվյալների սահմաններից:

«Մենք հաղթում ենք 20-ից 18 մոնիցիպալիտետներում, բայց կա երկու մոնիցիպալիտետ, որոնց, իհարկե, չեմ անվանի, որտեղ «Ազգային շարժման» թեկնածուները մոտ են 50 տոկոսի շեմին։ Ուստի անհրաժեշտ է առավելագույն ակտիվություն՝ թույլ չտալու համար չարիքի հաղթանակը ցանկացած մունիցիպալիտետում»,- ասել է Կոբախիձեն։