Իրակլի Կոբախիձե. Մենք հավատում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը շուտով կհասնի խաղաղության և միասին կնշենք մեր լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը
Իրակլի Կոբախիձե. Մենք հավատում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը շուտով կհասնի խաղաղության և միասին կնշենք մեր լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը

 

«Մենք հավատում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը շուտով կհասնի խաղաղության և միասին կնշենք մեր լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը»,-ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ՝ Բեռլինում Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի վերականգնմանն առկա ռեսուրսների շրջանակներում։

«Հարգելի գործընկերներ, վրացի և ուկրաինացի ժողովուրդներին միավորում է ոչ միայն նմանատիպ փորձը և ամուր բարեկամական կապերը, այլև եվրոպական ինտեգրման ընդհանուր ձգտումները։ Մենք հավատում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը շուտով կհասնի խաղաղության և միասին կնշենք մեր լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը։

Մինչ այդ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի վերականգնմանը՝ առկա ռեսուրսների շրջանակում»,- ասել է վարչապետը։