Իրակլի Կոբախիձե. Մենք հավասարակշռված որոշում ենք կայացրել համաներման վերաբերյալ, որն ապահովում է հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակում՝ չառաջացնելով որևէ խնդիր հասարակական անվտանգությանը
Իրակլի Կոբախիձե. Մենք հավասարակշռված որոշում ենք կայացրել համաներման վերաբերյալ, որն ապահովում է հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակում՝ չառաջացնելով որևէ խնդիր հասարակական անվտանգությանը

Մենք հավասարակշռված որոշում ենք կայացրել համաներման վերաբերյալ, որն ապահովում է հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակում՝ չառաջացնելով որևէ խնդիր հասարակական անվտանգությանը»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Համաներման» օրինագծի վերաբերյալ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, օրինագծի յուրաքանչյուր կետ դիտարկվել է, որպեսզի առավելագույնս թեթեւացվի քրեակատարողական հիմնարկների բեռը, և այդ առումով երկիրը պետք է մոտենա եվրոպական ցուցանիշին։

«Մենք քննարկել ենք յուրաքանչյուր կետ։ Մեր խնդիրն էր հնարավորինս նվազեցնել քրեակատարողական հիմնարկների բեռը, և մեր ցանկությունն է այս առումով հնարավորինս մոտենալ եվրոպական ցուցանիշին, սակայն, մյուս կողմից, պետք է հոգ տանել նաև հանրային անվտանգության մասին :Հաշվի առնելով այս երկու գործոնները՝ մենք հավասարակշռված որոշում կայացրինք, որն ապահովում է հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակում՝ հասարակական անվտանգությանը որևէ խնդիր չպատճառելով»,- ասել է վարչապետը։