Իրակլի Կոբախիձե. Մենք չենք պատրաստվում հանգստանալ, վերջնական նպատակը Եվրամիությանն անդամակցելն է, և ամեն ինչ կարվի այս նպատակին հասնելու համար
Իրակլի Կոբախիձե. Մենք չենք պատրաստվում հանգստանալ, վերջնական նպատակը Եվրամիությանն անդամակցելն է, և ամեն ինչ կարվի այս նպատակին հասնելու համար

Մենք չենք պատրաստվում հանգստանալ, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, որպեսզի վերջապես դառնանք Եվրամիության անդամ, լրագրողներին ասաց «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, ամեն ինչ կարվի, որպեսզի Վրաստանը հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ տանի եվրաինտեգրման ուղղությամբ։

«Եվրամիության կողմից ներկայացված ինը առաջնահերթություններ կան, որոնք պետք է կատարվեն մոտ ապագայում։ Բնականաբար, արվելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ ընթանանք եվրաինտեգրման ուղղությամբ, բանակցությունները բացվեն Վրաստանի համար, իսկ վերջնական նպատակը, իհարկե, Եվրամիությանն անդամակցելն է։ Բնականաբար, ամեն ինչ կարվի այս նպատակին հասնելու համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։