Իրակլի Կոբախիձե. Մենք ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը կարտացոլի կոնկրետ արդյունքներ, մենք ակտիվորեն աշխատելու ենք դրա համար
Մենք մեծ հույս ունենք, որ ԱՄՆ-ում, ի վերջո, կպարտվի «Deep State»-ը, և նման դեպքում Վրաստանի նկատմամբ մոտեցումը սկզբից մինչև վերջ կփոխվի,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է վարչապետը, ոչ ոք չի ցանկանում հրապարակել այն փաստը, որ ԱՄՆ նախկին իխշանությունը ֆինանսավորել է Վրաստանում հեղափոխական գործընթացներն ու անկարգությունները։
«Ոչ ոք չէր ցանկանա հրապարակային տեղեկատվություն տրամադրել այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսին «Canva» դասընթացն է։ Հիշու՞մ եք, այն ժամանակ «USAID»-ի ֆինանսավորմամբ թրեյնինգներ էին կազմակերպում հատկապես ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների համար, մասնավորապես հեղափոխական գործընթացների, կառավարության շենքերի վրա բուլդոզերների օգտագործման վերաբերյալ, այնտեղ քննարկվում էին նման մանրամասներ։ Իհարկե, ոչ ոք չի ուզում, որ նման մանրամասներ հրապարակվեն, ոչ ոք չի ուզում հրապարակել, որ ԱՄՆ նախկին իշխանությունը ֆինանսավորում էր մեր երկրում հեղափոխական գործընթացներն ու անկարգությունները։ Այդ չորս տարիների ընթացքում իրականում եղել է հեղափոխության չորս փորձ։ Մենք մեծ հույս ունենք, որ «Deep State»-ը ի վերջո կպարտվի ԱՄՆ-ում, և նման դեպքում Վրաստանի նկատմամբ մոտեցումն ամբողջությամբ կփոխվի։ Մենք ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ մենք շատ ենք ցանկանում սերտ համագործակցություն նոր վարչակազմի հետ: Ավելին, մենք ցանկանում ենք թարմացնել ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը կարտացոլի կոնկրետ արդյունքներ երկու կողմերի համար: Մենք ակտիվորեն աշխատելու ենք դրա ուղղությամբ»,- ասաց վարչապետը։– Նախարար.