Իրակլի Կոբախիձե. Մենք ցանկանում ենք ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլ նաև թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով
Մենք ցանկանում ենք ոչ միայն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այլ ավելին, մենք ցանկանում ենք նորացնել ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզով՝ մաքուր էջից,- լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա Վրաստանի կառավարության կողմից ԱՄՆ կառավարությանն ուղղված բաց առաջարկ է։
«Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն ունենք և այս մասին բազմաթիվ հայտարարություններ ենք արել։ Մենք ցանկանում ենք ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլ ավելին, մենք ցանկանում ենք թարմացնել ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով։ Սա մեր բաց առաջարկն է Միացյալ Նահանգների կառավարությանը։ Մենք հասկանում ենք, որ Թրամփի վարչակազմն այսօր շատ անելիքներ ունի, կան ներքին խնդիրներ, որոնք պետք է լուծեն, կա պատերազմի ավարտի խնդիր, ինչով էլ զբաղված է Թրամփի վարչակազմը։ Ուստի այս փուլում Վրաստանին կարող է ժամանակը չբավականացնել, բայց կարծում եմ, որ որոշակի փուլում անպայման կգա ժամանակը, երբ Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով, և դա պետք է նախապայման դառնա Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնելու համար։ Շատ բան կախված կլինի նաև «Դեֆ Սթեյթին» հաղթելուց: Այնքանով, որքանով Թրամփը կկարողանա հաղթել, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվերականգնվեն»,- ասել է վարչապետը։