Իրակլի Կոբախիձե - Մենք ցանկանում ենք ընդգծել մեր պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար, այս առումով Վրաստանը ջանք չի խնայի
Մենք ցանկանում ենք ընդգծել մեր պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար, այս առումով Վրաստանը ջանք չի խնայի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության և բարեկամության խորացման գործում նրա անձնական ներդրման համար։
«Մենք ուրախ ենք, որ տարածաշրջանում համագործակցության զարգացման առումով շատ դրական դինամիկա կա։ Մենք ուրախ ենք, և մենք դա այսօր ընդգծեցինք միջկառավարական հանձնաժողովում, որ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը։ Այս դրական միտումները շատ լավ հիմք են ստեղծում մեզ բոլորիս համար համատեղ աշխատելու՝ մեր տարածաշրջանի կայունությունն ապահովելու, մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Այս համատեքստում մենք կցանկանայինք ևս մեկ անգամ ընդգծել մեր պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։ Այս առումով Վրաստանը չի խնայի ոչ մի ջանք։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել մեր երկրների միջև ակնառու գործընկերությունը։ Այս գործընկերությունը, բարեկամությունը, համագործակցությունը իսկապես օրինակելի է, և մեր պարտականությունն է մեր երկրների, մեր ժողովուրդների առջև անել ամեն ինչ՝ այս համագործակցությունը, բարեկամությունն ավելի խորացնելու համար։ Եզրափակելով՝ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ակնառու անձնական ներդրման համար։ Մեր երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության խորացման գործում նրա ունեցած ներդրման համար», – նշեց վարչապետը։