Իրակլի Կոբախիձե. Մենք ասում էինք, որ թեկնածուի կարգավիճակի շանսերը 50/50 են, բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է, արդեն դրական որոշում է հասունանում
Իրակլի Կոբախիձե. Մենք ասում էինք, որ թեկնածուի կարգավիճակի շանսերը 50/50 են, բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է, արդեն դրական որոշում է հասունանում

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ինքը դրական որոշում է ակնկալում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ։

Կոբախիձեի խոսքով, հասունանում է դրական որոշում, և նա հույս ունի, որ այդ գործընթացը պատշաճ կերպով կավարտվի։

«Մենք միշտ ասում էինք, որ 50/50 շանսեր կան, բայց այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։ Աստիճանաբար հասունանում է դրական որոշում՝ հօգուտ մեր երկրի: Մենք հույս ունենք, որ այս գործընթացը պատշաճ կերպով կավարտվի։ Թեկնածուի կարգավիճակի ընդունման մասին որոշումն արդեն հասունանում է»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։