Իրակլի Կոբախիձե. Մայիսի 26-ը համազգային տոն է, և այն պետք է դառնա համաժողովրդական տոնախմբություն, բնականաբար, մենք թույլ չենք տա ծայրահեղական ընդդիմությանը որևէ լուրջ սադրանք կազմակերպել
Իրակլի Կոբախիձե. Մայիսի 26-ը համազգային տոն է, և այն պետք է դառնա համաժողովրդական տոնախմբություն, բնականաբար, մենք թույլ չենք տա ծայրահեղական ընդդիմությանը որևէ լուրջ սադրանք կազմակերպել

Խոսում են սադրանքների մասին, նույնիսկ զոհերի, սակայն ծայրահեղական ընդդիմության ծրագրերը, իհարկե, իրականանալ չեն կարող։ Մայիսի 26-ը ազգային տոն է և տեղի կունենա ըստ այդմ, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ իշխանությունը չի թույլատրի ծայրահեղական ընդդիմությանը կազմակերպել որևէ լուրջ սադրանք։ Վարչապետն ընդգծել է, որ վերջիններս չունեն նույնիսկ տարրական ռեսուրս այդ նպատակով։

«Խոսում են սադրանքների մասին, նույնիսկ զոհերի, սակայն նրանց ծրագրերը իրականություն չեն դառնա։ Նրանք չունեն դրա տարրական ռեսուրսը։ Տեսնում եք, թե իրենց հովանավորի ձեռքով ուր է հասել ընդդիմությունը։ Ամեն օր մոտ 150 մարդ է հավաքվում Ռուսթավելիի պողոտայում և ցույց տալիս ընդդիմության անզոր դեմքը։ Այս պայմաններում ծայրահեղական ընդդիմությունը սադրանք կազմակերպելու որևէ ռեսուրս չունի։ Այդ պատճառով Մայիսի 26-ի տոնակատարությունը կանցնի այնպես, ինչպես հարկն է։ Դա համազգային տոն է՝ անկախության օրը։ Այսպիսով, այն պետք է դառնա համաժողովրդական տոնախմբություն, և բնականաբար, մենք չենք թույլատրի, ործայրահեղական ընդդիմությունը որևէ լուրջ սադրանք իրականացնի։ Այդ օրը պետք է անցկացվի որպես համազգային տոն», – ասել է Իրակլի Կոբախիձեն։