Իրակլի Կոբախիձե. Մակրոնի և Մեցոլայի հետ նույնպես քննարկել ենք թեմաներ, որոնք վերաբերում են Վրաստանի եվրոպական հեռանկարին և մեր դերին տարածաշրջանում
Իրակլի Կոբախիձե. Մակրոնի և Մեցոլայի հետ նույնպես քննարկել ենք թեմաներ, որոնք վերաբերում են Վրաստանի եվրոպական հեռանկարին և մեր դերին տարածաշրջանում

Նախագահ Մակրոնի, Ռոբերտա Մեցոլայի և այլ առաջնորդների հետ քննարկել ենք թեմաներ, որոնք վերաբերում են Վրաստանի զարգացմանը, եվրոպական հեռանկարին և մեր դերին տարածաշրջանում, – այս մասին Ալբանիայում վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ինքը քաղաքական առաջնորդների հետ կիսել է ուղերձներ Վրաստանի շահերի վերաբերյալ։

«Քանի որ խոսքը վերաբերում է անձնական զրույցներին, դրանց բովանդակությունը չենք կարող հրապարակել, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ խոսքը վերաբերում էր Վրաստանի շահերի վերաբերյալ ուղերձների փոխանցմանը թե՛ նախագահ Մակրոնին, թե՛ Ռոբերտա Մեցոլային և այլ քաղաքական առաջնորդներին», – նշել է Կոբախիձեն։