Իրակլի Կոբախիձե. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում արդյունավետ քննարկում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Իրակլի Կոբախիձե. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում արդյունավետ քննարկում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում արդյունավետ քննարկում ունեցա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- այս մասին X սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ես անհամբեր սպասում եմ մեր միջազգային գործընկերների հետ աշխատելուն գլխավոր քարտուղարի առաջարկների առանցքային ասպեկտների շուրջ, որոնք ուրվագծված են մեր ընդհանուր օրակարգային զեկույցում և ընդգծված ապագայի համար պակտում», – նշել է Վրաստանի վարչապետը։