Իրակլի Կոբախիձե. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համախմբում է համաշխարհային առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու մեր առջև ծառացած գլոբալ մարտահրավերները
Իրակլի Կոբախիձե. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համախմբում է համաշխարհային առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու մեր առջև ծառացած գլոբալ մարտահրավերները

Պատիվ եմ ունեցել ներկա գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի բացմանը, այս եզակի հարթակը համախմբում է համաշխարհային առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու մեր առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերները,- գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Կառավարության ղեկավարը կարևորում է համագործակցությունը խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում։

«Համագործակցությունը խթանում է խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդկային արժանապատվությունը ներկա և ապագա սերունդների համար: Այս որոշումները կարևոր կլինեն բոլորի համար հավասարություն, համագործակցություն և առաջընթաց ապահովող ապագա ստեղծելու համար»,- գրել է Իրակլի Կոբախիձեն։