Իրակլի Կոբախիձե - Կուբիլիուսը չի պատկերացնում Վրաստանը Եվրամիությունում առանց «Ազգային շարժման», հանրությունը լավ է հասկացել, թե ով է Կուբիլիուսը
Իրակլի Կոբախիձե - Կուբիլիուսը չի պատկերացնում Վրաստանը Եվրամիությունում առանց «Ազգային շարժման», հանրությունը լավ է հասկացել, թե ով է Կուբիլիուսը

Կուբիլիուսը չէր պատկերացնում Վրաստանը Եվրամիությունում առանց «Ազգային շարժման»՝ հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն պատասխանել է եվրախորհրդարանական Էնդրյու Կուբիլիուսի հայտարարությանը, ով նշել է. «Վրացական երազանքն» անում է ամեն ինչ, որպեսզի կարգավիճակ չստանան։ Իմպիչմենտի նախաձեռնությունն էլ սրա արտահայտությունն է, Եվրոպայում չեք գտնի մի երկիր, որտեղ իշխանությունն իր նախագահին այսպես վարվի»։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, հանրությունը լավ հասկացավ, թե ով է Կուբիլիուսը:

«Պարզ է նրանց բարեկամությունը, նրանց հարաբերությունները։ Վրաց հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ով է Կուբիլիուսը։ Կուբիլիուսը չէր պատկերացնում Եվրամիությունը առանց «Ազգային շարժման»։ Թող Աստված օգնի նրան»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։