Իրակլի Կոբախիձե. Կառավարության փոփոխությունները ծառայում են համակարգն էլ ավելի առողջ դարձնելուն, մենք ունենք պրոֆեսիոնալների թիմ, ամեն ինչ անելու ենք երկրի արագ զարգացման համար
Իրակլի Կոբախիձե. Կառավարության փոփոխությունները ծառայում են համակարգն էլ ավելի առողջ դարձնելուն, մենք ունենք պրոֆեսիոնալների թիմ, ամեն ինչ անելու ենք երկրի արագ զարգացման համար

Կառավարության փոփոխությունները տարբեր պատճառներ ունեին։ Ի վերջո, իհարկե, փոփոխությունները ծառայում են համակարգը ավելի առողջ դարձնելուն,- Քութաիսիում լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ցանկացած թիմում միշտ էլ թարմացման կարիք կա, և վերջին օրերին զարգացած գործընթացներն էլ ավելի կբարելավեն կառավարության գործունեությունը։

«Ես անձնական հարցերի մասին չեմ խոսում, ցանկացած թիմում միշտ թարմացման կարիք կա, և այս դեպքում էլ կարծում ենք, որ վերջին օրերին զարգացած գործընթացներն էլ ավելի առողջ կդարձնեն կառավարության գործունեությունը։ Դա կապահովի այսօր ձևավորված թիմը»,- հայտարարել է վարչապետը։