Իրակլի Կոբախիձե. Կանենք ամեն ինչ, որպեսզի պատշաճ հարաբերություններ ունենանք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության հետ. սա Բիձինա Իվանիշվիլիի կարևոր կոչն է
Իրակլի Կոբախիձե. Կանենք ամեն ինչ, որպեսզի պատշաճ հարաբերություններ ունենանք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության հետ. սա Բիձինա Իվանիշվիլիի կարևոր կոչն է

Ամեն ինչ կանենք, որպեսզի պատշաճ հարաբերություններ ունենանք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության հետ,- ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Վրացական երազանք կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես Կոբախիձեն մեկնաբանել է Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, Բիձինա Իվանիշվիլիի կոչը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների հարցում շատ կարևոր է։

«Սա էլ շատ կարևոր կոչ է։ Մենք իհարկե կանենք ամեն ինչ ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ պատշաճ հարաբերություններ ունենալու համար։ Դրանց թվում շատ կարևոր է թեկնածուի կարգավիճակ ստանալը, ինչի համար մենք ակտիվ աշխատում ենք։ Սա կարևոր կոչ է, կանենք հնարավոր ամեն ինչ։ Ինչպես գիտեք, այս հարաբերություններում որոշակի դժվարություններ կային։ Դրանց թվում է, որ մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց, ընդհանրապես այս ամենին վնաս էր տալիս։ Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում մեր երկրի համար նման ռիսկեր չլինեն։ Սա մեր խնդիրն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այսօրվա տարածած հայտարարության մեջ անդրադառնում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդրին և նշում. «Երբ պատերազմի վտանգը հնարավորինս չեզոքացվի, իշխող թիմը հնարավորություն ունի ապահովելու, որ Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ չվնասվեն»։