Իրակլի Կոբախիձե. Իշխանությունը կայացրել է ամենառացիոնալ, պրագմատիկ որոշումը, Գորիի հիվանդանոցն այն վայրն է, որտեղ մենք ամենից շատ ապահովագրված ենք ռիսկերից
Իրակլի Կոբախիձե. Իշխանությունը կայացրել է ամենառացիոնալ, պրագմատիկ որոշումը, Գորիի հիվանդանոցն այն վայրն է, որտեղ մենք ամենից շատ ապահովագրված ենք ռիսկերից

Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի հիվանդանոց տեղափոխելու հարցում իշխանությունը կայացրել է ամենառացիոնալ և պրագմատիկ որոշումը,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, Գորիի հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով: Միաժամանակ Կոբախիձեն ասում է, որ Գորիի հիվանդանոցն այն վայրն է, որտեղ անվտանգության առումով իրենք ամենից շատ ապահովագրված են ռիսկերից։

«Նման առաջարկ արվել է արդարադատության նախարարի կողմից։ Իհարկե, այս որոշումը հիմնված էր երկու հիմնական ասպեկտների վրա՝ բժշկական կողմի և անվտանգության: Գորիի հիվանդանոցը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով՝ սարքավորումներ, անձնակազմ և այլն։ Անվտանգությունը մեզ համար սկզբունքորեն կարևոր էր, քանի որ կան բարձր ռիսկեր: Գորիի հիվանդանոցն այն վայրն է, որտեղ մենք ամենից շատ ապահովագրված ենք ռիսկերից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:

Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առաջարկել է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Նրա խոսքով՝ բուժումն ավարտելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին կտեղափոխեն Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ։ Բացի այդ, նա նշեց, որ ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խոչընդոտել բանտարկյալի տեղափոխումը և հետագա բուժանձնակազմի աշխատանքը, բանտարկյալը կտեղափոխվի 18-րդ հիմնարկ, և ցանկացած իրավախախտ կենթարկվի պատասխանատվության: