Իրակլի Կոբախիձե. Ինչ կասի «խորքային պետությունը», դա էլ կանեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, ընդդիմությունը թող անի այն, ինչ ուզում է, մենք հաղթելու ենք բոլոր 64 մունիցիպալիտետում՝ ինչպես քաղաքապետի, այնպես էլ ավագանու ընտրություններում

Ընդդիմադիր կուսակցություններն ունեն փոքր ներքին մրցակցություն, սակայն վերջում բոլորը կանեն այն, ինչ կասի «խորքային պետությունը», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը լրագրողների հետ զրույցում։

Վարչապետի խոսքով՝ եթե «խորքային պետությունը» հրահանգի, ապա բոլոր չորս կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին։

«Ընդդիմությունը թող անի այն, ինչ ուզում է։ Մենք հաղթելու ենք բոլոր 64 մունիցիպալիտետում, ինչպես քաղաքապետի, այնպես էլ ավագանու ընտրություններում։ Հետաքրքիր չէ՝ իրար ինչպես կբաժանեն, աջից ձախ, թե ձախից աջ։ Նրանց մեջ կա փոքր ներքին մրցակցություն, բայց վերջում նրանք բոլորը կկատարեն այն, ինչ կասի «խորքային պետությունը»։ Եթե այդպես որոշի, բոլոր չորս կուսակցությունները կդասավորվեն և կմասնակցեն ընտրություններին։ Այս ամենը մեզ համար որևէ նշանակություն չունի», – նշել է վարչապետը։