Իրակլի Կոբախիձե. Իմպիչմենտը նշանակում է, որ մենք նախագահին այլևս արժանի չենք համարում նախագահի պաշտոնը, հետևաբար, վերջնական նպատակը նախագահի հրաժարականն է
Իրակլի Կոբախիձե. Իմպիչմենտը նշանակում է, որ մենք նախագահին այլևս արժանի չենք համարում նախագահի պաշտոնը, հետևաբար, վերջնական նպատակը նախագահի հրաժարականն է

Քաղաքական որոշումը կայացվել է միայն այն բանից հետո, երբ նախագահի կողմից Վրաստանի Սահմանադրության խախտումը համակարգային բնույթ է ստացել,- այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ իշխող թիմի նպատակն է, որ նախագահը հեռանա իր պաշտոնից։

«Երբ նախաձեռնում եք իմպիչմենտ, դա մեր տեսանկյունից նշանակում է, որ մենք նախագահին այլեւս արժանի չենք համարում նախագահության։ Ուստի իմպիչմենտի վերջնական նպատակը նախագահին պաշտոնանկ անելն է։ Մենք չենք ակնկալում 100 ձայն, ունենք ենթադրություն, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտում էր սահմանադրությունը՝ ընդդիմության կողմից աջակցություն ստանալու ակնկալիքով։ Մենք կարող ենք հույս չունենալ, որ 100 ձայն կհավաքենք, բայց մեր նպատակն ու ելակետն այն է, որ, ըստ կանոնի, նախագահը պետք է հեռանա պաշտոնից։ Եթե ​​Սահմանադրական դատարանը եզրակացություն անի և խորհրդարան ներկայացնի Սահմանադրության խախտման վերաբերյալ, բոլոր համապատասխան պատգամավորները կաջակցեն նախագահի իմպիչմենտին։ Սա մեր քաղաքական մտադրությունն է»,- ասել է Կոբախիձեն։