Իրակլի Կոբախիձե. Իմ գործը չէ մեկնաբանել ռուսական հայտարարությունները, մենք ունենք մեր քաղաքականությունը և հետևում ենք այս առաջնահերթություններին
Իրակլի Կոբախիձե. Իմ գործը չէ մեկնաբանել ռուսական հայտարարությունները, մենք ունենք մեր քաղաքականությունը և հետևում ենք այս առաջնահերթություններին

Ռուսական հայտարարություններն ընդհանրապես մեկնաբանելն իմ գործը չէ, դա իմ գործը չէ, մենք ունենք մեր առաջնահերթությունները,- Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեին հարցրել են Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, ըստ որի՝ «Եվրամիությանը չի հաջողվի Ռուսաստանին վտարել Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից»։

«Մենք ունենք մեր քաղաքականությունը եւ հետեւում ենք այս առաջնահերթություններին ու քաղաքականությանը։ Այնտեղ, որտեղ արձագանքի կարիք կա, արձագանքում է ԱԳՆ-ն»,- ասել է Կոբախիձեն։