Իրակլի Կոբախիձե. Հուսով ենք, որ Ուկրաինայում պատերազմ չի սկսվի, բայց ռիսկերը բավականին մեծ են, ամեն ինչ կարվի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար
Իրակլի Կոբախիձե. Հուսով ենք, որ Ուկրաինայում պատերազմ չի սկսվի, բայց ռիսկերը բավականին մեծ են, ամեն ինչ կարվի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար

Մենք անհանգստացած ենք Ուկրաինայում տիրող իրավիճակով, որտեղ մեծացել է ներխուժման սպառնալիքը,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, ամեն ինչ կարվի Ուկրաինայում Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը պաշտպանելու համար։

«Մենք ասացինք, որ միջազգային հանրության խնդիրը պետք է լինի Ուկրաինայում պատերազմ թույլ չտալը։ Ցավոք, միտումները լավը չեն, մենք դեռ հույս ենք վերապահում, որ պատերազմ չի սկսվի, թեև ռիսկերը բավականին մեծ են։

Ինչ վերաբերում է քաղաքացիների նկատմամբ մեր դիրքորոշմանը, ապա ամեն ինչ արվելու է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար, ինչ միջոցներ էլ որ անհրաժեշտ լինեն դրա համար, մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները։ Այս փուլում արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սպասվող սպառնալիքների վերաբերյալ, մենք ամեն օր հետևելու ենք իրադարձություններին և այդ դիտարկումների հիման վրա միջոցներ ենք ձեռնարկելու մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։

Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, մեր հիմնական ցանկությունն ու խնդիրը պատերազմ թույլ չտալն է, և այստեղ պետք է մոբիլիզացվի միջազգային հանրությունը։ Մեզ համար ելակետը Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է, սրանք այն սկզբունքներն են, որոնցով մենք առաջնորդվելու ենք, մնացածը՝ կհետևենք իրադարձություններին և քայլ կանենք»,- ասել է Կոբախիձեն։