Իրակլի Կոբախիձե. Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ տնտեսական աճը կազմել է 7.7%, արժութային պահուստներն արդեն աճել են մինչև 5.6 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է
Իրակլի Կոբախիձե. Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ տնտեսական աճը կազմել է 7.7%, արժութային պահուստներն արդեն աճել են մինչև 5.6 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ 2025 թվականի առաջին երեք եռամսյակների՝ հունվար-սեպտեմբերի տվյալներով, տնտեսական աճը կազմել է 7.7%։

Կառավարության ղեկավարը նշել է, որ տնտեսության հետագա զարգացումը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը։

«Հունվար-սեպտեմբեր ամիսների՝ առաջին երեք եռամսյակների տվյալներով, տնտեսական աճը կազմել է 7.7%։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսումը բարձրացրել է մինչև 7.2%, սակայն այս տվյալներից կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ նույնիսկ այդ կանխատեսումը կգերազանցվի։ Այս տեմպերի պահպանումը կարևոր է բոլոր առումներով։ Տնտեսական աճը, բնականաբար, հնարավորություն է տալիս նաև պահպանելու արժույթի կայուն փոխարժեքը։ Ուրախ ենք նշել, որ այս տարի պահուստները հասել են 5.6 մլրդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային բանկին և բանկի նախագահին իրականացրած աշխատանքի համար։ Տարադրամի կայունությունը հենց կայուն տնտեսական աճի արդյունք է։

Կրկին ուզում եմ ընդգծել տնտեսական աճի և դրա տեմպերի պահպանումը։ Մենք ունենք նոր նախաձեռնություններ, որոնք ապագայում նպաստելու են տնտեսության զարգացմանը։ Ունենք նաև նոր խոշոր ներդրումային նախագիծ, որը արդեն անցնում է իրականացման փուլ և, բնականաբար, նպաստելու է տնտեսության աճին։ Առավելագույն ուշադրություն պետք է դարձնել տնտեսությանը նաև ապագայում, և դա կլինի մեր կառավարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։