Իրակլի Կոբախիձե. Հոկտեմբերի 26-ը հանրաքվե է լինելու պատերազմի և խաղաղության, լիբերալ ֆաշիզմի և ավանդական արժեքների, մութ անցյալի և եվրոպական պայծառ ապագայի միջև
Իրակլի Կոբախիձե. Հոկտեմբերի 26-ը հանրաքվե է լինելու պատերազմի և խաղաղության, լիբերալ ֆաշիզմի և ավանդական արժեքների, մութ անցյալի և եվրոպական պայծառ ապագայի միջև

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում, ըստ էության, միմյանց դեմ են կանգնելու երկու քաղաքական սուբյեկտ՝ սա «Վրացական երազանքն» է, իսկ մյուսը՝ հավաքական «Ազգային շարժումը», որը միավորում է մի քանի վարկաբեկված կուսակցություններ,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբում։

«Համապատասխանաբար, հոկտեմբերի 26-ի ընտրությունները լինելու են յուրատեսակ հանրաքվե։ Դա կլինի հանրաքվե պատերազմի և խաղաղության, պատերազմի և խաղաղության կուսակցության միջև, լիբերալ ֆաշիզմի և ավանդական արժեքների միջև, Վրաստանի մութ անցյալի և երկրի պայծառ, եվրոպական ապագայի միջև: Վստահ ենք, որ վրաց ժողովրդի աջակցությամբ Վրաստանի պայծառ, եվրոպական ապագան կհաղթի ևս մեկ անգամ՝ իններորդ անգամ, ինչին հնարավոր է հասնել միայն արժանապատիվ քաղաքականության, խաղաղության պահպանման և երկրի տնտեսության ամրապնդման դեպքում»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։