Իրակլի Կոբախիձե. Հենց սա է մարդու իրավունքների չափանիշը, երբ նույնիսկ ամենածանր հանցագործի կողմից վիրավորանքին պետք է համբերատար մոտենալ
Իրակլի Կոբախիձե. Հենց սա է մարդու իրավունքների չափանիշը, երբ նույնիսկ ամենածանր հանցագործի կողմից վիրավորանքին պետք է համբերատար մոտենալ

Շատերի համար երևի թե անընդունելի էր կոնկրետ դրվագը, երբ Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր քրեակատարողական համակարգի ներկայացուցիչներին, որտեղ նա ուղղակիորեն վիրավորում էր նրանց, սա բացարձակապես անընդունելի է, սակայն հենց դա է մարդու իրավունքների չափանիշը, երբ ծանր հանցագործի կողմից վիրավորանքին պետք է համբերությամբ վերաբերել,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով, բոլորը լավ գիտեն, թե ով է Միխեիլ Սաակաշվիլին։

«Սա գիտեն վրաց հասարակությունը և մեր միջազգային գործընկերները։ Իհարկե, դա է սահմանում Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքը։ Պետությունը գործում է մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան։ Սա է գլխավորը, ինչը ևս մեկ անգամ հաստատեցին արդարադատության նախարարության հրապարակած կադրերը։ Հավանաբար, շատերի համար երևի թե անընդունելի էր կոնկրետ դրվագը, երբ Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր քրեակատարողական համակարգի ներկայացուցիչներին, որտեղ նա ուղղակիորեն վիրավորում էր նրանց, սա բացարձակապես անընդունելի է, սակայն հենց դա է մարդու իրավունքների չափանիշը, երբ ծանր հանցագործի կողմից վիրավորանքին պետք է համբերությամբ վերաբերել: Հիմնական այն է, որ այս ստանդարտը խստորեն պահպանվի: Այս չափանիշը վրացական քրեակատարողական համակարգում հաստատվել է 2012 թվականից, որտեղ պաշտպանված են յուրաքանչյուր բանտարկյալի, այդ թվում՝ Սաակաշվիլիի նման ամենածանր բանտարկյալի իրավունքները», – ասել է Կոբախիձեն։